Ֆրանիայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշերի ակնհայտ վատթարացում է նկատվում. France24

Ֆրանսիան կորոնավիրուսի համաճարկի տարածվելու արագացմանն է դիմակայում, բայց նպատակ ունենք խուսափելու համապետական կարանտինից, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:

«Ֆրանիայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշերի ակնհայտ վատթարացում է նկատվում, վարակի ուժգնությունը չի թուլանում, և այն դեռ մի քանի ամիս մեզ հետ է լինելու»,- France24-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կառավարության ղեկավարը:
Ֆրանսիայի վարչապետը, սակայն, նոր սահմանափակումների մասին չի խոսել՝ հայտարարելով, որ իրենց նպատակն է վարակի տարածման դեպ պայքարել սոցիալական հեռավորություն պահելու, դիմակներ կրելու և լայնածավալ թեստավորման միջոցով: