«Հաջող մեկնարկ… սակայն թռիչքն ավարտվել է աշխատանքի՝ առաջին աստիճանի փուլում». Astra

Ամերիկյան Astra մասնավոր ընկերությանը պատկանող հրթիռը, որը շաբաթ օրը արձակվել է Ալյասկայում գտնվող Կոդյակ տիեզերակայանից, ուղեծիր չի հասել՝ առաջին աստիճանի վթարի պատճառով: Այս մասին հայտնել Է ընկերությունը Twitter-ում։

«Հաջող մեկնարկ… սակայն թռիչքն ավարտվել է աշխատանքի՝ առաջին աստիճանի փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ, որում նաև նշված է, որ ընկերությունում ոգևորված են առաջընթացով՝ չնայած անհաջողության:

Անհաջողությանն արձագանքել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։ Նա աջակցություն է հայտնել գործընկերներին ՝ հիշեցնելով, որ իր ընկերությանը չորս հրթիռ է հարկավոր եղել ուղեծիր հասնելու համար։