Ջուր չի լինելու...

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-18.00-ն, և սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս Կայարան» թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: