Քաղաքացիները կարող են գրիպի դեմ պատվաստվել 2020 թվականի հոկտեմբերից

Հայաստանում այս պահին սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ առկա չէ, սակայն պատվաստման սեզոնին ընդառաջ բուժհաստատությունները կապահովվեն դեղամիջոցով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Քաղաքացիները կարող են գրիպի դեմ պատվաստվել 2020 թվականի հոկտեմբերից։ Նախապատվությունը տրվելու է ռիսկի խմբերի անձանց», – նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ 2020/2021 թթ սեզոնի համար ներկա պահի դրությամբ գրիպի դեմ պատվաստանյութի երաշխավորված քանակությունը 210 000 դեղաչափ է։ Լրացուցիչ քանակությունների ձեռքբերման համար բանակցություններ են ընթանում։

2019 թվականին գրիպի դեմ պատվատումներն իրականացվել են նոյեմբերից` պատվաստվել է 130 000 անձ։