Մեսսին առաջինն է ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստների շարքում. Forbes

Իսպանական «Բարսելոնայում» հանդես եկող Լիոնել Մեսսին առաջին տեղն է զբաղեցրել տարվա ամենից շատ վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում՝ ըստ Forbes ամսագրի:

33-ամյա արգենտինացին 126 մլն դոլար է վաստակել, որից 92 մլն-ը նրա աշխատավարձն է, իսկ 34 մլն-ը ստացվել է գովազդային պայմանագրերից:

Երկրորդ տեղը ցանկում զբաղեցրել է իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: 35-ամյա մարզիկը տարվա ընթացքում 117 մլն դոլար է աշխատել՝ միևնույն ժամանակ գովազդային արշավներից 13 մլն դոլարով ավելի շատ գումար է վաստակել, քան Մեսսին:

Ֆրանսիական ՊՍԺ ակումբի հարձակվողներ Նեյմարը ($96 մլն) և Կիլիան Մգապեն ($47 մլն) զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը՝ համապատասխանաբար:

Հաջորդիվ ցանկում տեղ են գտել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահը (Եգիպտոս $37 մլն), «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան (Ֆրանսիա, $34 մլն), «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա, $33 մլն), «Ռեալի» հարձակվող Գարթե Բեյլը (Ուելս, $29 մլն), «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, $28 մլն) և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան (Իսպանիա, $27 մլն):