Թիկունքը ՝ մշակույթ․ Կամո Մովսեսյանի հերթական հաջողված նախաձեռնությունը

Թիկունքը ՝ մշակույթ, Անսահման ջազ սահմանին ․ Կամո Մովսեսյանի հերթական հաջողված նախաձեռնությունը

Սեպտեմբերի 13-ին,Բերդ քաղաքում հրետակոծության ահասարսուռ թնդյուններին փոխարինելու էին եկել բարձրաճաշակ երաժշտության հոգեզմայլ հնչյունները․ “Սորաններ” դենդրոպարկում տեղի ունեցավ #YerevanJazzFest2020 Ջազ փառատոնը, որտեղ ելույթ ունեցավ State Jazz Orchestra of Armenia -ն։

Համերգի խորագիրն էր՝ անսահման Ջազ սահմանին:

Միջազգային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի՝ ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

«Yerevan Jazz Fest 2020»-ը կազմակերպել է Ջազի հայկական ասոցիացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: