Դոնալդ Թրամփը սպառնացել է միջոցառումներ սահմանել ԱՀԿ-ի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է միջոցառումներ սահմանել Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ՝ Պեկինի հետ առևտրային վեճում Վաշինգտոնի պարտության պատճառով։ Այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ստիպված ենք ինչ-որ բան անել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, քանի որ այն թույլ է տալիս Չինաստանին ջրից չոր դուրս գալ»,-նշել է Թրամփը՝ հավելելով, որ այդ կազմակերպության հանդեպ առանձնահատուկ վստահություն չունի։ «ԱՀԿ-ի մեծ երկրպագու չեմ»,-խոստովանել է նա։

Հիշեցնենք, որ կազմակերպությունն ավելի վաղ եկել էր եզրակացության, որ ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերի բարձրացումը հակասում է կազմակերպության կանոններին։ Ամերիկյան կողմը հակառակը հաստատել չի կարողացել։