Սպիտակուց, որը կարող է ամբողջովին չեզոքացնել կորոնավիրուսը

ԱՄՆ-ում Փիթսբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը նույնիսկ ամենափոքր դեղաչափով կարող է ամբողջովին չեզոքացնել կորոնավիրուսը: Հետազոտությունը հրապարակվել է երկուշաբթի` սեպտեմբերի 14-ին, Cell ամսագրում:

Սա 10 անգամ փոքր սպիտակուցային միացություն է, քան ամբողջական հակամարմինը, որն օգտագործվել է COVID-19-ի դեմ Ab8 դեղամիջոց ստեղծելու համար:

«Մոլեկուլի փոքր չափը մեծացնում է հյուսվածքների մեջ դիֆուզվելու ունակությունը, ինչն օգնում է ավելի լավ չեզոքացնել վիրուսը, ինչպես նաև թույլ է տալիս դեղն ընդունել ինհալացիայի միջոցով: Դեղը չի կապվում մարդու բջիջների հետ, ինչը նվազագույնի է հասցնում բացասական կողմնակի ազդեցությունները»,-ասվում է հետազոտության մեջ:

Պարզվում է, որ դեղը հայտնաբերվել է կորոնավիրուսի S- սպիտակուցի հետ կապի մեջ մտնելու ունակ 100 միլիարդ պոտենցիալ մոլեկուլների արագ վերլուծության միջոցով: Դրանց միջոցով է, որ հարուցիչը մտնում է օրգանիզմ:

«Երբ սպիտակուցային միացությունը միաձուլվում է իմունոգլոբուլինի հետ, առաջանում է Ab8», – հայտնում են գիտնականները: