Վրաստանում դատական ​​նիստերն հեռավար կարգով անցկացնելու մասին

Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդը խորհուրդ է տալիս կորոնավիրուսի համաճարակի պատճառով դատական ​​նիստերն անցկացնել հեռավար կարգով: Այդ մասին ասել է խորհրդի քարտուղար Գեորգի Միքաուտաձեն:

«Քանի որ վարակվածների թիվն աճում է, մենք ընդունեցինք առաջարկություններ գործընթացները հեռավար կարգով անցկացնելու վերաբերյալ: Բացի այդ, պաշտոնյաները, ելնելով իրենց իսկ անվտանգությունից, պետք է հնարավորինս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա: Մենք ունենք կայք, որը սպասարկում է քաղաքացիներին, և նրանք կարող են ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունները», – ասաց Միքաուտաձեն:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ: Այս պահին COVID կենտրոններում շարունակում է մնալ 1 154 վարակակիր: Նրանցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 35-ը` ծանր վիճակում: