Դոնալդ Թրամփը պատրաստ է Թեհրանի հետ միջուկային գործարք կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թեհրանի հետ միջուկային գործարք կնքել, եթե հաղթի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Իրանը, ցավոք սրտի, տառապում է։ Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք տառապեն։ Նրանց տնտեսությունը փլուզվել է։ Նրանց ՀՆԱ-ն կկազմի -27 տոկոս, ոչ ոք չի լսել նման թվի մասին։ Դա, հավանաբար, ռեկորդ է։ Նրանք շատ են ուզում գործարք կնքել»,-նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումներին ուղղված համաձայնագիրը կլինի «շատ արդար», ասել է նա։ Այդուհանդերձ, Թրամփը կարծում է, որ Թեհրանը կնախընտրեր գործ ունենալ նախագահի այլ թեկնածուի՝ Ջո Բայդենի հետ։