iPad և սմարթ ժամացույցերի նոր սերունդը. Apple



Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է նոր iPad և սմարթ ժամացույցերի նոր սերունդ՝ Watch Series 6։

Նոր ժամացույցերի գլխավոր առանձնահատկությունն արյան մեջ թթվածնի մակարդակը չափելու հնարավորությունն է։ Watch Series 6-ն աշխատում է Apple S6 պրոցեսորով, WatchOS 7 օպերացիոն համակարգով։ Նոր չիպը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում չափել բարձրությունը ծովի մակարդակից։ Ներկայացվել է երկու նոր գույն՝ կապույտ և կարմիր։ Շուկա են հանվել նաև նաև ժամացույցի նոր կապիչներ՝ սիլիկոնային և կտորե տարբերակներով։

Apple Watch Series 6-ն ԱՄՆ-ում վաճառքում կհայտնվի 399 դոլարով։ Առավել հասանելի մոդելը՝ Watch Series SE-ն, կարժենա 279 դոլար։

Ինչ վերաբերում է չորրորդ սերնդի Ipad Air-ին, դրա դիզայնը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։