Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները, գրում է The Hill-ը։
«Համընդհանուր փոստային քվեարկության պատճառով 2020 թվականը պատմության մեջ կդառնա ամենաանարժանահավատ ու անազնիվ տարին։ Դա մեծ խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար։ Պետք է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, ապահով և անվտանգ քվեարկել»,-Twitter-ում գրել է Թրամփը։
Ինչպես նշում է պարբերականը, այս գրառմամբ Սպիտակ տան ղեկավարն առաջին անգամ բարձրացրել է նոյեմբերյան ընտրությունների հետաձգման հարցը, թեև նախկինում մերժել էր նախագահական ընտրությունների հետաձգման հնարավորությունը։