Դեպք է պատահել. ես դավաճանել եմ կնոջս. խոստովանել է Տարզանը

Ռուս դերասան, երգիչ, մերկապարող Սերգեյ Գլուշկոն, որն առավել հայտնի է որպես Տարզան, խոստովանել է, որ դավաճանել է իր աստղային կնոջը՝ երգչուհի Նատաշա Կորոլյովային: Շոումենի «մի՛ դատիր, որ չդատվես» մակագրությամբ տեսախոստովանությունը հայտնվել է նրա Instagram- ի էջում:

«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել: Դեպք է պատահել. ես դավաճանել եմ կնոջս: Եվ ես այդ մասին բացահայտ խոսում եմ: Ես չեմ ասում, որ դա ես չեմ եղել, կամ ինձ շատ նման ինչ-որ մեկն է եղել: Ես եմ դա արել և դրա համար պատասխան կտամ Աստծո և կնոջս առջև», – ասել է Գլուշկոն:

Նրա խոսքով՝ իրեն գայթակղել են «բոլոր տեսակի նյութերի հավաքածուի» միջոցով, և նա «հայտնվել է ոչ ադեկվատ վիճակում»:

Նա շեշտել է, որ սիրում է միայն իր օրինական կնոջը: