Նոր iPhone-ների թողարկումը հետաձգվում է

Այս տարի iPhone-ի նոր մոդելները հավանաբար կթողարկվեն հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան Apple կորպորացիայի ֆինանսական հարցերով գլխավոր տնօրեն Լուկա Մաեստրիին։

«Անցած տարի մենք սկսեցինք նոր iPhone-ների վաճառքը սեպտեմբերի վերջին, այս տարի սպասում ենք, որ մատակարարումները հասանելի կլինեն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է Մաեստրին։

Հաշվի առնելով, որ ընկերության նորույթների նախկին շարքերի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, իսկ սեպտեմբերի 20-ին սարքերը հանվել են վաճառքի, պարբերականը ենթադրություն է հայտնել, որ նոր iPhone-ները կհայտնվեն հոկտեմբերին։

Apple-ը չի հայտնում հետաձգման պատճառները։