ՖԻՖԱ-ի նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Շվեյցարիայի հատուկ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Անցած շաբաթ նոր դատախազ էր նշանակվել` քննելու Ինֆանտինոյի ու շվեյցարացի գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի գործը, որը արդեն հրաժարական է տվել իր զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս թաքցրել է հանդիպումը Ինֆանտինոյի հետ, այն ընթացքում, երբ իր թիմը հետաքննում էր ՖԻՖԱ-ի դեմ կոռուպցիոն մեղադրանքը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ինֆանտինոն կասկածվում է լիազորությունների չարաշահման, պաշտոնական գաղտնիքների խախտման և քրեական հետաքննության խոչընդոտման մեջ: