Շվեյցարական Սանկտ-Գալլեն կանտոնում կայծակը հարվածել է ֆուտբոլի դաշտին, որտեղ այդ պահին խաղալիս են եղել 15-16 տարեկան տղաներ։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ հարվածը բաժին է ընկել լուսավորության սյանը, ինչից հետո լիցքն անցել է դաշտ և փոխանցվել խաղի մասնակիցներին։
Երկու թիմերից 14 պատանիներ են հոսպիտալացվել։ Նրանցից մեկի տեղափոխումն իրականացվել է ուղղաթիռով։