Յուրաքանչյուր վայրկյան, որն անցկացնում եմ քեզ հետ...Ինչպե՞ս է Նունե Եսայանը շնորհավորել ամուսնու՝ Ավո Խալաթյանի ծննդյան տարեդարձը

Դերասան Ավո Խալաթյանը նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է կինը՝ երգչուհի Նունե Եսայանը։

Երգչուհին Instagram-յան էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել ու գրել. «Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության։ Յուրաքանչյուր վայրկյան, որն անցկացնում եմ քեզ հետ, ավելի եմ սիրահարվում քեզ։ Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»։

Հետեւորդները միացել են շնորհավորանքներին։ «Շնորհավոր» Միշտ լինեք երջանիկ միասին»,- գրել է գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։

Զույգն, ի դեպ, մեծացնում է երկու երեխաներին։