Հրդեհ Ֆուչիկի փողոցի բնակարաներից մեկում

ուլիսի 30-ին, ժամը 14։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։53-ին, մարվել՝ 15։06-ին։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում։ Այրվել են բազմոց և պահարան։