Արդյո՞ք Մեսսին կմնա «Բարսելոնայում»

Միլանի «Ինտերը» մյուս ամռանը պատրաստվում է պայմանագիր առաջարկել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին: Հիշեցնենք՝ 2021-ին կավարտվի նրա պայմանագիրն ակումբի հետ:
Իտալական աղբյուրի հաղորդմամբ՝ միլանյան թիմը պատրաստ է 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ 260 մլն եվրո աշխատավարձով: Այդ դեպքում Մեսսին տարեկան ավելի շատ կվաստակի, քանի Ռոնալդուն:

Սակայն «Բարսելոնայում» հույս ունեն, որ Մեսսին կմնա: Ինքը՝ արգենտինացին, ևս դեռ չի խոսում ակումբից հեռանալու մասին: