Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կհետաձգվի

Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այս մասին հայտնել են ՀԲՖ-ից:

Հուլիսի 30-ին պետք է կայանար ՀԲՖ գործկոմի նիստը, որի ընթացքում հաստատվելու էր նախագահի թեկնածուների ցանկը: Նիստը տեղի չի ունեցել:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր 3 կառույցներին՝ ՀԲՖ-ին, ՀԱՕԿ-ին և ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Ֆեդերացիայից հայտնել են, որ այդ հարցերի պատասխաններն արդեն ուղարկվել են, և այժմ ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին, որպեսզի հաստատվի ընտրության օրը:

Հիշեցնենք, որ նախագահի ընտրության համար երկու թեկնածու էր գրանցվել, որոնցից մեկն անվանի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն է: