Մամուլի բաժին

Էրդողանը առաջարկել է Մակրոնին ստուգել իր ուղեղի աշխատանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած արտահայտությանը՝ ՆԱՏՕ-ի մասին: Այս մասին հայտնում է TASS-ը: Թուրքիայի նախագահին վրդովեցրել է Մակրոնի տեսակետը, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահվան» վիճակում է: «Ես դիմում եմ Ֆրանսիայի նախագահին և նույնը կասեմ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Մակրոնն ինքը պետք է բժիշկի դիմի՝ ստուգելու համար՝ իր ուղեղը մեռա՞ծ է, թե՞ ոչ»,- ասել է նա:...

Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները, հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան: ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած գործարարները չեն կարողանում այն տեղափոխել Հայաստան. Մոսկվայից Երևան տեղափոխելու համար բեռնափոխադրողները պահանջում են վճարել 3500 դոլար` նախկին 2500-2800 դոլարի փոխարեն: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը «Ժողովուրդ» օրաթե...

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է իրենց հանձնել Սիրիայի քրդերի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։ Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց պետք է հանձնեն նրան։ Թուրքիայի նախագահը նաև «վիրավորվել է», որ աշխարհի առաջնորդները գեներալ Մազլումին վերաբերվում են որպես ընդունելի քաղաքական ֆիգուր։ Մազլումին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահին ուղղված իր սկանդալային նամակում հիշատակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։...

Փաշինյանի՝ Մոսկվա այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են: Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ գազի գինը մնա նույնը, քանի որ գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես էլ տնտեսության զարգացման վրա»:...

Ի՞նչ է քննարկվել Էդուարդ Աղաջանյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև օրերս հանդիպում է եղել: Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թեւերի հետագա քայլերը հանքի մասով: Մ. Կարապետյանն ասել է նաև. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի...

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. Armtimes.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որևէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- ասել է ԲԿ տնօրենը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:...

Դատական հայցերի տարափ ընդդեմ վարչապետի աշխատակազմի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկ­տեմբերի 7-ին ՀՀ վարչական դատա­րան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատա­րանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգ­նեն և դեռ ավելին՝ հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն: Նկա­տենք, որ սա միակ հայցը չէ՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավե­լին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել: Հոկտեմբե­րին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուս...

Փաշինյանի դստեր ծավալուն նախագիծը WCIT 2019-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել: Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»: Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաև «Հայկական ժամանակ» թերթով և ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան է...

Կանխիկ դրամի շրջանառությունը կարող է էապես սահմանափակվել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզի­կական անձանց, անհատ ձեռնարկատերերի, նոտար­ների և կազմակերպություն­ների կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրաց­ման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխա­տանքների կատարման և ծառայությունների մատուց­ման գործարքներում (գոր­ծարքի գումար) դրանց դի­մաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում է անկանխիկ ձևով՝ Հայաստա­նի կառավարությունը շրջա­նառության մեջ է դրել ան­կանխիկ գործառույթների մասին օրենքի նախագիծը: Այն կընդունվի մինչև հոկ­տեմբերի վերջ և հաջորդ տարվա հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ: Այս օրենքը, ըստ էության, էապես սահմանափակելու է կանխիկ դրամի շրջանառութ...

Ռուսական ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմի­տեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տա­րածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխ­նիկական սպասարկումն իրականաց­նելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝ ՌԴ կատարած այցի ժամա­նակ, հանդիպել է «ԻԼ» հասարակա­կան բաժնետիրական ընկերության գլ­խավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ և քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական և ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստա­նի տարածքում ինքնաթիռների պահեստամասե...

«Ժամանակ». Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը: Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի նամակների բաժնի պետը՝ 1998-2002, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը` 2011-2018, իսկ 2018թ. հունիսի 27-ին նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի եւ կադրերի կառավարման վարչության պետ եւ ազատվել էր 2019թ. ապրիլի 2-ին՝ վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում...

Արարատ Միրզոյանի դեմ դատական հայց է ներկայացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Սպարտակ Առաքելյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին անվավեր ճանաչել ԱԺ ղեկավարության կարգադրությունն ու դրանով ստեղծված հաստիքացուցակը, որից ինքը դուրս է մնացել: Ավելի պարզ ասած` Սպարտակ Առաքելյանը դուրս է մնացել նոր ձևավորված հաստիքացուցակից և հիմա դատարանի միջոցով փորձում է հետ վերադառնալ իր աշխատանքին, վերականգնել իր իրավունքները»։...

Ամենադիտված