Քաղաքական

Արմեն Սարգսյանը կոչով է հանդես եկել

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների: Երկրում ռազմական դրություն է: Արտաքին վտանգն իրական է՝ հրադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները: Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ ❗դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողությու...

Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև։ Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արա Այվազյանը տեղեկացրել է Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմը շեշտել է, որ Մոսկվան իրավիճակը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ, և հույս է հայտնել, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:...

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին

Կարակասն այլեւս երբեք գործարքի կամ երկխոսության չի գնա Եվրամիության հետ, եթե այն չփոխի պատժամիջոցների քաղաքականությունը, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ընտրություններին մասնակցած ընդդիմության, դատական ​​համակարգի եւ զինված ուժերի դեմ: «Նրանք խառնվում են ներքին գործերին եւ ի՞նչ են ակնկալում: Որ մենք շնորհակալությո՞ւն կհայտնենք նրանց մեզ վրա հարձակվելու համար: Ոչ: Մենք երկխոսություն էինք փնտրում, եւ կարեւոր քայլեր են ձեռնարկվել ընդդիմության եւ չավիզմի միջեւ երկխոսության վերականգնման ուղղությամբ: Բայց այս կերպ` ոչ. կա՛մ դուք կուղղեք (ձեր դիրքորոշումը` խմբ.), կա՛մ ձեզ հետ այլեւս ոչ մի գործարք չի լինի, ոչ մի երկխոսություն, պարոնայք Եվրամիությունից,...

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ առանցքային համարելով Ադրբեջանում պահվող՝ հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց շուտափույթ և...

Հունաստանը խնդրել է Թուրքիային վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին

Հունաստանը` մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին, խնդրել է Թուրքիային վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին, որը մզկիթի էր վերածվել Անկարայի կողմից: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտում: Նիստն ուղիղ հեռարձակվում է է ՄԱԿ-ի մամուլի ծառայության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Դենդիասն ասել է, որ Հունաստանի համար հատկապես կարեւոր է մշակութային իրավունքների լիարժեք օգտագործման եւ մշակութային ժառանգության պահպանման հարցը: «Բոլոր պետությունները` անկախ դրանց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակույթի հուշարձանների (կարգավիճակի) փոփոխությո...

Երեք հանքավայրերի շահագործման իրավունքը հաստատվեց Ադրբեջանի կողմից. Սարգիս Գրիգորյան

Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել GPartners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սույն թվականի հունվարի վերջին, Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` (1) Սոթք, (2) Կաշեն և (3) Վեջնալի (Զանգելան)։ Պետք է նշել, որ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքավայրերը շահագործվել են հայկական ընկերությունների կողմից` Գեոպրոմայնինգ Գոլդ (Սոթք) և Վալլեքս Գրուպ (Կաշեն), որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այսպես, պատերազմից փաստացի երեք ամիս...

Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի: Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ...

Boeing 737 օդանավում ուղևորներ չեն եղել. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Boeing 737 օդանավի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․ «Դեռևս չպարզված հանգա...

Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում

Փետրվարի 23-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հայաստանյան պատվիրակության անդամները կարևորել են, որ միջազգային հանրությունը թիրախային և հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավ...

Ցուցարարները հավկիթներ են նետել ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի վրա

Հանրահավաքի մասնակիցները քայլերթը մի քանի րոպեով դադարեցրին և հավկիթներ նետեցին ՀՔԾ շենքի ուղղությամբ: Այդ ժամանակ բարձրախոսով ելույթ էր ունենում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ապա ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը բարձրախոսով հորդորեց դադարեցնել հավկիթներ նետելը և քայլերթը շարունակվեց:...

ՀՀ ԱԳ նախարարին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին ՀՀ-ում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վեռգառան իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է դեսպան Վեռգառային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների և միջպետական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում: Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղու...

Ամենադիտված