Հասարակություն

Не верю. Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին. «Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլևս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։ Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։ Որովհետև խայտառակ դոպինգ սկանդալից հետո, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյ...

Ահաբեկիչներն այսօր սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը

Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին: Հայ քահանայի և նրա հոր վրա կրակել են զենքով: Նրանց ուղեկցած սարկավագը վիրավորվել է:...

2020 թվականին 10 տոկոսով կբարձրանա Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել են հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով։ Նրանցից 300-ը բժիշկներ են: «Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները»,-նշել է Արսեն Թորոսյանը:...

5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը քննվել է նոյեմբերի 10-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Քիչ առաջ դատարանը հրապարակել է խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետքի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը, գրում է Hetq-ը: Բաղդասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում...

Լեռնուտի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի անունը

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Այսօր հերոս լեռնուտցու հիշատակին դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է Նարեկի ծնողներին ու համագյուղացիներին՝ կարևորելով դասարանի անվանակոչությունը․ «Շատ կարևոր է, որ մեր հերոս քաջորդիների հիշատակը մենք վառ ենք պահում, այս միջոցառումն ու անվանակոչությունը կարևոր են այնքանով, որ մենք մեր պարտքն ենք փորձում տալ հայրենիքի պաշտպանության համար զոհասեղանին ամենաթանկը՝ կյանքը, դրա...

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր հայ ուսանողներին. «ՎԵՏՕ» շարժում

«ՎԵՏՕ» շարժումը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդներին: «ՎԵՏՕ»-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ԵՊՀ ուսանողները, ՀՅԴ երիտասարդական միության հետ համատեղ, բողոքի անժամկետ ակցիաներ են սկսել կառավարության շենքի դիմաց: Դժգոհության առիթը ԿԳՄՍ նախարարության հեղինակած օրինագիծն է, համաձայն որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են լինելու բուհերի համար: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բազմիցս նշել է, որ իշխանությունը զավթած սորոսականներն առաջ են տանում ապազգային եւ պետականաքանդ օրակարգ` հետեւողականորեն պայքարելով «հայ» արմատը կրող ցանկացած երեւույթի դեմ: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր ՀԱՅ ուսանողներին, Հ...

«Միսս Երևան 2019» գեղեցկության մրցույթի քասթինգը, որի ընթացքում ընտրվեցին մրցույթի մասնակիցները

«Երևանի սիրուն աղջիկ» նախագիծը El Garden սրճարանում անցկացրեց «Միսս Երևան 2019» գեղեցկության մրցույթի նախնական քասթինգը: Երևանցի աղջիկները ցուցադրեցին ոչ միայն իրենց գեղեցկությունն, այլ նաև՝ նախասիրությունները, կարողություններն ու տաղանդները: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին՝ ոճաբան Սարգիս Մկրտչյանը, «Հայուհի» ամսագրի գլխավոր խմբագիր Թամարա Մարգարյանը, "WELLA ARMENIA"-ի գլխավոր մարզիչ, ոճաբան Անժելա Սարգսյանը, «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հիմնադիր Արթուր Վարդապետյանը և Միսս Երևան 2004 տիտղոսակիր, Ռիմա Եղիշյանը: Քասթինգն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում: Ընտրված 22 աղջիկներին ներկայացվեց մրցութային ողջ ընթացքը: Ժյուրիի անդամները, նախագծի պրոդյուսերն ու կազմակերպիչները նրանց ծանոթացրեցին հետագա աշխատանքային գործընթացի հետ՝ ...

Ryanair-ն առաջարկում է 2020թ. «սիրառատ փետրվարն» անցկացնել Երևանում

Զբոսաշրջության կոմիտեն իր էջում հայտնել է, որ 2020թ. փետրվարը Ryanair-ը նվիրում է Երևանին: 2020թ. նոր ուղղությունների ցանկում Ryanair-ը ընդգրկել է Հայաստանը` առաջարկելով «սիրառատ փետրվարն» անցկացնել «վարդագույն քաղաքում»: Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հունվարի 14-ից սկում է թռիչքներ իրականացնել Երևանից դեպի Հռոմ, Միլան և հակառակ ուղղություններով:...

Վերին Դվին համայնքում բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը

Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արարատի մարզի Վերին Դվին համայնքում Ասորական եկեղեցու բարեգործական հիմնադրամի (ACERO) ֆինանսավորմամբ բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը: 658 քառակուսի մետր տարածքով մանկապարտեզը երկհարկանի է, կրթական այս օջախը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 120 երեխայի: Մանկապարտեզ այցելելու համար այս պահին Վերին Դվինից և հարակից համայնքներից գրանցվել է 50 երեխա: Բարեգործական կազմակերպությունից 9 ամիս է պահանջվել կրթօջախը գունեղ և ժամանակակից պահանջներին համապատասխան գույքով, տեխնիկայով համալրելու համար: Օրերս տեղի է ունեցել մանկապարտեզի պաշտոնական բացումը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները: Վարչության պետի պաշտոնակ...

Ինչպիսին է լինելու «Միսս Երևան»-ի թագը

Տարվա ամենասպասված մրցույթի ուրահատուկ և շքեղ թագի հեղինակն է Caprice Exclusive Jewellery -ին: Իսկ թե ինչպիսին է ինելու «Միսս Երևան»-ի թագը, կիմանաք շուտով: Հիշեցնենք,որ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Mega Mall-ում,գլխավոր մրցանակը կլինի ավտոմեքենա: Երևանը սպասում է իր գեղեցկուհուն:...

Մանկատների շրջանավարտներին 6․3 մլն դրամ կտրվի բնակարան գնելու համար

Հայաստանի մանկատների շուրջ 300 շրջանավարտներին կտրվեն 6․3 միլիոն դրամի պետական վկայագրեր բնակարան գնելու դեպքում այդ գումարներն օգտագործելու համար։ Այս մասին որոշումն այսօր ընդունեց կառավարությունը։ Ծրագրի 1․9 միլիարդ դրամ ֆինանսավորումը կտրվի կառավարության խնայված միջոցներից։ Այս գումարները կտրվեն 1991-2013 թվականների մանկատների շրջանավարտ դարձածներին, որոնք ունեն բնակարանի կարիք։ Նրանցից 218 մարդ դեռ բնակարան ստանալու հերթացուցակում է։ Մյուս 85 շրջանավարտները, որոնք ստանալու են բնակարանի վկայագրեր, լինելու են 2013 թվականից հետո 18 տարին լրանալու կապակցությամբ մանկատներից դուրս եկածները։...

Ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելու նախագիծը մտահոգություններ է առաջացրել Առողջապահության նախարարությունում

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգը հաստատելը առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելուն: «Մենք խնդիր ենք տեսնում, խնդրում ենք օրակարգից հանել, լուրջ մտահգություն ունենք»: Առողջապահության փոխնախարարին արձագանքեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Ճիշտն ասած`անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Հակոբյանի հետ, անակնկալի եկա ես»: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ փոփոխություններ են եղել, և դա է պատճառը: «Պարոն Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյո՞ք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, բայց մե...