Տնտեսություն

Գիշերը փակ է լինելու Վերին Լարսի անցակետը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետն այսօր` ժամը 22:00-06:00-ն, փակ է լինելու: ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով:...

«Recycle it!» կառավարությունը սկսել է տեսակավորել թափոնները

Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները` պլաստիկը, թուղթը և ապակին, «Recycle it!» նախագծի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Recycle it!» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:...

Նորոգվող ճանապարհների որակն առաջնային է համարվում. Շիրակի մարզպետարան

Շիրակի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքի որակի ուսումնասիրություններ են կատարվում: Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են. ««ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։ Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի Մանուշյան-Կոշտոյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածից, Խ. Դաշտենց փողոցից, ինչպես նաև Փանիկ, Նոր Կյանք և Լուսակերտ համայնքների ճանապարհ...

ՍԱՏՄ–ն սպառողներին հորդորում է ուշադրություն դարձնել մսի պիտակներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական աշխատանքն իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանն անցումն անցնցում կարգավորելու և հնարավորինս արագ կազմակերպելու համար: Այս մասին ասվում է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։ ՍԱՏՄ-ն նախաձեռնել է խրախուսման և աջակցության գործընթաց: Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր: Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ...

Սևանա լճի մակարդակը 2 սմ-ով բարձրացել է. Սուրեն Պապիկյան

Այս տարի Սեւանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ավելին, խնայել ենք շուրջ 30 մլն խմ ջուր թույլատրելի 170 մլն խմ-ից: Նախորդ տարվա համեմատ 57 մլն խմ-ի տարբերություն կա»,-ասաց նա: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, Սեւանա լճի մակարդակը 2 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:...

Ավելի քան 501 մլն դրամ կհատկացվի գիտության ոլորտին

ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները կունենան նույն իրավունքները, ինչ ԵՄ անդամ-երկրների կազմակերպությունները: 2016-2019թթ.-ին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է 103 հայտ, որից 26-ը բավարարվել է: Այսինքն` հայտե...

Նոր ռեստորան՝ մարզահամերգային համալիրում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով: Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տ...

Մինչև 2023թ. նախատեսվում է նորոգել 2500 կմ ճանապարհ.Տ. Ավինյան

Այս տարվա ընթացքում արդեն մոտ 70 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, և ավելի քան 300 կմ ճանապարհ այս պահին նորոգման փուլում է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա բացատրեց, որ թեև մինչև հիմա նախատեսված էր 330 կմ ճանապարհի նորոգում, բայց այդ նիշը գերակատարվելու է։ Վարչապետի հարցին ճանապարհների որակի մասին Պապիկյանը պատասխանեց, որ եթե որակը լավը չլինի, ապա չեն վճարի շինարարներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտնեց, որ մինչև 2023 թվական նախատեսում են 2500 կմ ճանապարհ նորոգել։...

Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք խոշորացված համայնք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր աշխատանքային լայնածավալ այցի շրջանակում Ակունք խոշորացված համայնքում էի: Այցելեցի գրեթե բոլոր բնակավայրերը, ծանոթացա իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շփվեցի բնակիչների հետ: Ուզում եմ նախ պատմել Սևաբերդ և Զովաշեն բարձրլեռնային բնակավայրերում իրականացվող զարգացման ծրագրերի մասին: Սևաբերդ բնակավայրի զարգացմանն ու վերակենդանացմանն ուղղված ծրագրին մանրամասն անդրադարձել եմ: Ներդրողը պատրաստվում է այս գոտին վերածել զբոսաշրջային իսկական կենտրոնի, և ահա առաջին քայլերն արդեն իսկ ակնառու են. Հյուրատան աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Այն ունենալու է բուխարի, սրճարան, համեղ խոհանոց ու մի քանի ընտանիքների ապ...

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և այլք: Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնում և ուղեբեռների զննման կետում, որտեղ ժամանակակից սարքավորում...

ՊՎԾ-ն «Երեւան» ՋՕԸ-ում 169 մլն դրամի խախտումներ է արձանագրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ եւ թերություններ։ ՊՎԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» եւ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ: Ընդհանուր գումարային արտահայտությամբ «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 169.000.000 դրամ (հարյուր վաթսուն իննը միլիոն դրամ)։ Մասնավորապես ընկերության կողմից ոռոգման հ...

Եթե Երեւանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչո՞ւ ոչ, հեռու մի տեղ, լանջի վրա թող լինի. Արթուր Մեսչյան

Մենք նախագիծ չենք տեսել, չգիտենք ինչու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երեւանում 71 հարկանի էլիտար շենք կառուցելու նախագծին: «Բայց ընդհանրապես, եթե Երեւանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչո՞ւ ոչ, հեռու մի տեղ, լանջի վրա թող լինի: Որովհետեւ 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում, նոր մտածողություն է»,-ասաց նա:...