Իրավունք

Իմ տպավորությունն է, որ ասում են` ասեք այն, ինչը կարող է տպավորություն թողնել, որ մեղավորը ես եմ.Ռ. Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում խոսեցին նաև տուժողների իրավահաջորդները: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և մեղադրեց նաև Ռոբերտ Քոչարյանին այդ դեպքերը չբացահայտելու համար: Նույն իրադարձությունների ժամանակ զոհված սերժանտ Տիգրան Աբգարյանի մայրը ևս մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին` նշելով, որ իր որդին զոհվել է Լեոյի փողոցի վրա ծառայությունն իրականացնելիս, որտեղ ցուցարարներ չեն եղել, և իր որդին սպանվել է միայն այն բանի համար, որպեսզի հայտարարվի, որ զոհեր եղել են երկու կողմից: Հնչած մեղադրանքներին արձագանքեց նաև Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ Լեոյի ...

Դատարանը հեռացավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնել։ Պաշտպաններից Արամ Օրբելյանը, վկայակոչելով ՍԴ որոշումը, հիշեցրեց, որ Բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել մի դրույթ, որում անձի նկատմամբ քրեական...

Բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպային մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն 2017թ. հունիսից մինչեւ 2018թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի պաշտոնե նախապես տեղյակ լինելով զորամասերի համալրվածության, կորպուսի ստորաբաժանումների հաստիքացուցակի շարժի եւ թափուր հաստիքների առկայության մասին, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն նպաստելու, այն է՝ սպաների պաշտոնի նշանակման, ծառայության մեջ տեղաշարժման համա...

Դատախազությունը պետք է մրցակցությունը մի կողմ դնի եւ վերացնի իրավունքի խախտումը. Արամ Վարդեւանյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ քիչ առաջ հանդիպեցին Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Սարգիս Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը։ ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ դատախազությունն ամբողջությամբ չի ուսումնասիրել Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը։ «ՍԴ-ի որոշումը բաղկացած է 23 էջից։ ՍԴ-ն նշում է, որ Սահմանադրությունը չի նախատեսել գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի անձեռնմխելիության հաղթահարման գործիքն իրացնող մարմին։ ՍԴ-ն հետո վերլուծում ու ասում է, լավ, այդ դեպքում այդ գործընթացն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Տրամաբանական է, որ քրեադատավարական օրենսգրքի ընդհանուր կարգով քննիչի...

ԲԴԽ-ն չպատժեց դատավորներին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակել է սեպտեմբերի 4-ին սկսած դատական նիստը, որի ընթացքում քննվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանին և Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդությունը: Հիշեցնենք՝ միջնորդությունները հարուցվել էին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Դատավորներին վերագրվում էին տասնյակից ավելի դեռևս չավարտված գործերում դատավարական և նյութաիրավական նորմերի խախտումներ: Նախորդ դատական նիստին դատավոր Կարինե Պետորսյանը նշել էր, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հարուցվել է դեպարտամենտի կողմից ուղարկված անանուն գրության հիման վրա, ինչը քննել օրենքով արգելվում է: Այս դատա...

Քոչարյանի աջակիցներն ավարտեցին բողոքի ակցիան դատարանի մոտ խոստանալով վաղը վերադառնալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` խոստանալով վաղը նորից վերադառնալ: «Քանի որ դատարանից մեզ տեղյակ պահեցին, որ տիկին Դանիբեկյանն այժմ նիստի է, ուզում ենք, որ նա լրատվամիջոցներից տեղեկանա մեր պահանջի մասին, վաղը ժամը 11:00-ին մենք կվերադառնանք էստեղ եւ մեր խնդրանքն ու պահանջը կուղղենք տիկին դատավորին»,-ասց ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը: Նշենք, որ ավելի վաղ Քոչարյանի աջակիցները բողոքին ակցիա են անցկացրել Երեւանի ընդհանուր դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեակ...

Անհայտ պատճառներով կասեցվել է «Հրազդան» ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործը

«Հրազդան» ՔԿՀ-ում 2017թ․ հունիսի 25-ին դատապարտյալների միջև ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։ «Հրազդան» ՔԿՀ-ի խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել: Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության, որին միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու որոշել «ինքնուրույն լուծել» խնդիրը: Ի դեպ՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ: ...

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը. Արամ Վարդևանյան

ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին Գլխավոր դատախազության մեկնաբանությանը։ Գրառման մեջ ասվում է. «Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»: Դատախազությունը նաև՝ հանգելով յուրահատուկ եզրակացության, նշել է հետևյալը. «…Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադի...

ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: «Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ և անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, թե արդյոք նրանց ...

Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում․ Ս․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը․ «Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց Սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի ընտրությունը՝ կալանավորումը չի կարող որևէ կերպ կապվել նախագահի գործառութային անձեռնմխելիության հետ, մանավանդ որ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը քրեական հետապնդման տակ է ու կարող է խոչընդոտել դատաքննությանը, իսկ իրականում՝ արդեն իսկ քանի ամիս խոչընդոտում է»։...

Մասամբ բավարարվեց Ռոբերտ Քոչարյանի դիմումները

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը սահմանադրությանը համապատասխանում են: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։...

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել

Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկ...