Կրթություն

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար նախատեսված է 276 մլն դրամ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ...

Կառավարությունը լավագույն ուսուցիչներին պարգևատրելու է համակարգիչներով

Կառավարության նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով գումար է հատկացվում ԿԳՄՍ նախարարությանը՝ երկու ծրագրերի իրականացման համար․ նախկին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային սոտրաբաժանումների տեղափոխություն դեպի նախկին ԿԳՆ շենք, Ուսուցչի օրվա առիթով լավագույն ուսուցիչների պարգևատրում համակարգիչներով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ խոսքն ամեն տարի ուսուցիչների օրվա առիթով իրականացվող մրցանակաբաշխության մասին է․ այս տարի այդ մրցանակը կստանա 77 ուսուցիչ։...

«Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» դպրոցում էլ պարտադիր առարկաներ չեն. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու առաջարկին: Նա նշեց՝ առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ: Գևորգյանն ընդգծեց՝ դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ, օրինակ՝ Հայոց լեզուն, պատմությունը, մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով, սակայն օրենքի ուժով դպրոցում Հայոց լեզուն և Հայ ժողովրդի պատմությունը պարտադիր առարկաներ չեն: «Ես հարց տվեցի՝ ինչո՞ւ չեք ուզում օրենքի ուժով դպրոցում պարտադրել այդ առարկաները, նրանք զարմացան: Մի քիչ տարօրինակ է օրենքի ուժով որևէ հիմնարկում, որ ըստ օրենքի՝ պետք է լինի ինքնավար, պարտադրել ինչ-որ կրթական ծրագրեր: Ես գտնում եմ՝ արժե, ...

Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․ Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի ...

Հստակ քայլերով.Էդուարդ Աղաջանյան

Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 1 դրույքի համար սահմանվեց առնվազն 108.000 ՀՀ դրամ: Աշակերտների թվից կախված՝ որոշ դպրոցների ուսուցիչների աշխատավարձեր կարող են ավելի բարձր լինել:...

Հայաստանում կվերակառուցվի 22 մարզային դպրոց

Պետությունը նախատեսում է 2020-ին պետական բյուջեի միջոցներով հիմնովին նորոգել և վերակառուցել 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու հետևյալ դպրոցներում՝ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցում, Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցում, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտի, Շատջրեքի, Ջիլի միջնակարգ դպրոցներում: Կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու նաև Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցում, Հագվու միջնակարգ դպրոցում, ՀՀ Շիրակի ...

ՆԶՊ-ն զորանոցային կամ ճամբարային պայմաններում պետք է դասավանդվի․Արայիկ Հարությունյան

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկան մենք զարգացնում ենք, դասավանդման այլ մեթոդ ենք փորձում կիրառել, որը մի շարք մասնավոր դպրոցներում, մասնավորապես «Քվանտում» արդյունավետ կիրառվում է։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «ՆԶՊ-ն բացարձակապես լսարանանային պայմաններում դասավանդելը արդյունավետ չէ, ավագ դպրոցի աշակերտները պետք է հնարավորություն ունենան այդ առարկան անցնել զորանոցային կամ ճամբարային պայմաններում, որ մարտական պայմաններին ավելի ծանոթ լինեն։ Այս օրերին Իջևանում մենք այդ ծրագիրն իրականացվում է»,-նշեց նա։...

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ՀՊՏՀ-ն կամ Ագրարային համալսարանը տեղափոխել Վանաձոր

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով:...

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը տոնեց 80-ամյակը

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը հոկտեմբերի 24-ին նշում է հիմնադրման 80-ամյակը: Դպրոցի հոբելյանին նվիրված համերգը տեղի է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը նշեց, որ համերգը լինելու է Չայկովսկու անվան դպրոցի նվագախմբի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբի համատեղ կատարմամբ: «Մենք արդեն 2 տարի է, ինչ համագործակցում ենք նրանց հետ: 2018 թվականին երկու երկրի ԱԺ նախագահների հովանու ներքո մեծ միջոցառումների շարք կար Ժնևում, և մեզ հրավիրել էին տեղի կոնսերվատորիա, որի տնօրենը մեր հայրենակիցն է՝ Եվա Հարությունյանը, ով նաև Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ է: Այդ ժամանակ շատ հետաքրքիր ծրագիր էր կազմվել, տարբե...

Այն, ինչ 20 և ավել տարի չի արվել, և այն ինչ արվել է 1 տարում.Էդուարդ Աղաջանյան

Այն, ինչ 20 և ավել տարի չի արվել, և այն ինչ արվել է 1 տարում: Եվ դեռ արվելու է աճող տեմպերով.- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը,անդրադառնալով Չարենցավանում շահագործման հանձնված «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի» նոր շենքին։ Նշենք,որ կառավարությունը հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով հատկացրել է 523 միլիոն դրամ։ Տեսանյութ- https://www.facebook.com/2160331560677210/posts/2739465509430476?sfns=mo...

Դպրոցում դրամահավաքը խստիվ արգելված է. փոխնախարար

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առաջին դասարանի այբբենարանային հանդեսներին ընդառաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Դրամահավաքը խստիվ արգելված է դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար` մանկավարժ, տնօրեն, ծնող, սովորող։ Մի՛ նախաձեռնեք ու առավել ևս՝ մի՛ պարտադրեք։ Հանդեսների գեղեցկությունը բովանդակության մեջ է։ Եթե ծնողական և ուսուցչական համայնքի քննարկումները նյութականի տիրույթից դուրս գան ու լինեն մի փոքր ավելի կառուցողական, վստահ եմ՝ ստեղծագործական լուծումներ կգտնեք միջոցառման համար։ Տառաճանաչությունից զատ, ձեր ու մեր երեխաներին դպրոցական առաջին քայլերից սկսած սովորեցրեք նաև ճիշտ դասավորել առաջնայնությունները»։...

Կոչ կանեմ չտրվել էժանագին սադրանքների. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ քննարկումներին: «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»,- մասնավորապես գրել է նախարարը:...