Մշակույթ

Նախագահը շքա­նշա­ն է հանձնել Տիգրան Մանսուրյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: «Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը:...

Վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին: Դիմելով փառատոնի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մենք կարևորում ենք մեր երկրո...

Թուրքիայում հայտնաբերել են աշխարհի հնագույն տաճարներից մեկը

Թուրքիայում գտել են աշխարհի ամենահին տաճարներից մեկը: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Հնագետների բացահայտած այս տաճարն, ըստ մասնագետների, ավելի քան 11 000 տարվա հնության է: Այն հայտնաբերվել է Թուրքիայի արևելքում: «Ավելի քան 11 300 տարվա հնության այս տաճարը հայտնաբերվել է Մարդինի նահանգում: Տաճարը կառուցված է ոչ մեծ քարերից և այրված կավե սալիկներից: Տաճարում չորս քարակոթող է հայտնաբերվել, որոնց վրա որևէ պատկեր չկա: Դրանցից մեկը կոտրված է, մյուսները հնարավոր է եղել գտնել նախնական վիճակով: Տաճարի մակերեսը կազմում է 80 քմ»,- տեղեկացրել են հնագետները:...

Էրզրումում Մենուա արքայի 3000-ամյա սեպագիր արձանագրությունը վտանգված է

Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով, գրում է Ermenihaber-ը: Այս մասին հայտնել է Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը: Վերջինս նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել, ուստի պատկան մարմիններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես է եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վանդալիզիմի դրսևորմանը: Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկան...

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հանդես կգամ ելույթներով․ Արայիկ Հարությունյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հանդես կգամ ելույթներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Վաղը Փարիզում ՅՈԻՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշելու ենք մեր երկու մեծերի` Թումանյանի և Կոմիտասի հոբելյանները: ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է ցուցահանդես և համերգ: Համերգից և ցուցահանդեսից առաջ հանդես եմ գալու ելույթներով»:...

Իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի եկեղեցու հիմքերի վերականգնման աշխատանքներ

Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոնսերվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից: Աշխատանքներն իրականացվում են «Արթմաշին» շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին: Նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից հնավայրում իրականացվել են նաև ճեմուղիների, գլխավոր հատակագծի, մուտքային հատվածների կազմակերպման և հուշարձանապատկան բեկորների ցուցադրության աշխատանքներ, որոնք շարունակական են:...

Մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները աշխարհի տարբեր ծայրերից կժամանեն Երևան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Ինչպես հայտնեցին ՀՀ պտական սիմֆոնիկ նվագախմբից, նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս կոմպոզիտորներն այսօր ստեղծում են դասական արվեստը, նրանք դասական երաժշտության մերօրյա հերոսներն են: Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ: Փառատոնային համեր...

Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն.ՀՀ նախագահի տիկին

Հովհաննես Թումանյանի թանգարանն անցկացնում է երկօրյա միջազգային գիտաժողով, որը նվիրված է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովի թեման նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը: Գիտաժողովին ներկա է եղել նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձել է թարգմանչական արվեստին ու կարևորել մանուկներին ճիշտ թարգմանված գրականություն տրամադրելը: «Ի՞նչ է թարգմանությունը. այս պահին ուզում եմ ասել կեցցե´ Google Translation-ը` մեխանիկական թարգմանություն, բոլորս ունենք այն մեր հեռախոսներում: Բայց արդյո՞ք թարգմանությունը դա է: Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն: Ահա այս բոլորի մասին մենք կխոսենք և կփորձենք գտնել տարբերությունը թարգմանչական արհեստի, արվեստի ու առաքելության միջև: Բայց մե...

Երբ ժպտում են մանուկները,ՙՙԴեպի լույս՚՚ և ՙՙ Կանչ՚՚ միացյալ երգչախմբեր

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ,,Կանչ,, և ,, Դեպի լույս,, միացյալ երգչախումբը /,, Դեպի լույս,, երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում/բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները,-մեզ հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը: Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը:Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը : Ին...

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրված գիտաժողով`Մայր Աթոռում

Սեպտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով՝ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման առիթով: Մինչ գիտաժողովը հյուրերը հնարավորություն ունեցան դիտել կրթական կենտրոնում կազմակերպված Գարեգին Ա Հայրապետի կյանքի ու գործունեության մասին լուսանկարների և արխիվային նյութերի ցուցահանդեսը: Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Գարեգին Երկրորդ Հայրապետը: «Երջանկահիշատակ Գարեգին Ա. հայրապետը նվիրյալ ու շնորհալի ծառան էր Տեր Հիսուս Քրիստոսի, ով աստվածպարգև իր կյանքը ի սպաս բերեց Կենաց Խոսքի քարոզությանը մեր ժողովրդի կյանք...

Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն՝ Լեհաստանում

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեհաստանում հիմնադրվել է հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն: Գեղեցիկ և աննկարագրելի զգացողություններ է տեսնել տևական ջանքերի իրական արդյունքները։ Լեհաստանի Կրակով քաղաքում հիմնադրվել է Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն, որի բացումը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ 2015թ. ապրիլի 27-ին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Կրակովի Յագելոնյան համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վոյչեխ Նովակի հետ, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Կրակովի Յագելոնյան համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու հարցը։ 2015թ. հուն...

Կառավարությունը 2,2 մլն դրամ է հատկացրել Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2277.41 հազար դրամ է հատկացվել Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերի համար: «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Երվանդ Ղազանչյանի որդուն` Հակոբ Ղազանչյանին տրամադրելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դաս...