Սպորտ

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնել են Ղազախստան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։...

Հայ մարզիկները Ղրղզստանում երկու մեդալ են նվաճել

2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիկ Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչն է Բագրատ Երիցյանը: Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնին մասնակցել է 7 երկրի շուրջ 80 մարզիկ:...

Աբրահամ Խաշմանյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Թիմից հեռացել են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արա Նիգոյանն ու Աշոտ Գրիգորյանը: «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:...

Ինչու Էրիկ Վարդանյանը չտեղափոխվեց «Լոկոմոտիվ»

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի` Մոսկվայի «Լոկոմոտիվ» չկայացած տրանսֆերի մասին: «Գործարքը չի կայացել: Էրիկ Վարդանյանը եղել է Մոսկվայում, և մենք բանակցություններ էինք վարում մոսկովյան ակումբի հետ: Ցավոք, կողմերը չկարողացան վերջնական փոխհամաձայնության գալ: Էրիկը վերադարձել է Հայաստան, որպեսզի միանա ազգային հավաքականին և պատրաստվի առաջիկա ընտրական խաղերին: Էրիկ Վարդանյանը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Մենք վստահ ենք, որ նա խաղալու է ուժեղ առաջնություններում: Մենք հավատում ենք նրան»,- Topsports.am-ի հետ զրույցում ասել է Սողոմոնյանը:...

Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար

ՖԻԴԵ-ն Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաեւ Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) եւ Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում: Հիշեցնենք, որ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի գավաթի խաղարկությունում: «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին շրջանում Լեւոն Արոնյանը կմրցի եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի Անտոն Դեմչենկո...

Մխիթարյանի տված առաջին հարցազրույցը «Ռոմա» տեղափոխվելուց հետո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Այս մասին հաղորդում է «Nouvelle d’arménie»-ն: «Այս տրանսֆերով իմ կարիերայում նոր էջ է բացվում: Նման հնարավորություն ունենալ այս ակումբում, դա արտակարգ մի բան է: Ես գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ակումբը և ես կանեմ ամեն ինչ՝ ակումբի առջև դրված նպատակի իրագործման համար»,- ասել է նա: Մխիթարյանը պատրաստվում է մասնակցել Իտալիայի առաջնությանը: Նա նաև հպարտությամբ է ներկայացնում Հայաստանը ազգային հավաքականի խաղերի ժամանակ: Վերջինս պատմել է Իտալիայում տեղի ունեցած հարսանիքի մասին, որ տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում, որին մասնակցել է իտալացի երգիչ Ալ Բանոն:...

Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնի է դարձել SkySport լրատվական կայքին։ «Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ թռնում է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար», – գրել է կայքի խմբագիրը։ Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է 1 տարվա պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ավագի հետ։...

Միհրան Հարությունյանը հայտնել է հաջորդ մենամարտի օրն ու վայրը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով հանդես է գալիս խառը մենամարտերում, Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հայտնել MMA-ի մրցաշարում իր երրորդ մենամարտի օրը։ «Սեպտեմբերի 7: Մոսկվա: «Լուժնիկի»։ Կայանալիք MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ»,- գրել է Հարությունյանը:...

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի ավարտեց խաղը Շաքրիյար Մամեդյարովի հետ

ՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնայնը սպիտակներով խաղաց ադրբեջանցի Շաքրիյան Մամեդյարովի հետ։ Կողմերը 54-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Մամեդյարովն ունի 2,5, Արոնյանը՝ 2 միավոր։ Առաջատարներ Ֆաբիանո Կարուանան եւ Վիշվանաթան Անանդը վաստակել են 3-ական միավոր։ Օգոստոսի 22-ին մրցաշարում հանգստյան օր է։ 6-րդ տուրում Արոնյանը կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։...

Արոնյանը պարտվեց Կարուանային. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Աննախադեպ խաղաղ ընթացք ունի այս մրցաշարը: 4 տուրերում խաղարկված 24 պարտիաներից ընդամենը երկուսն են արդյունավետ ավարտ ունեցել, ընդ որում՝ պարտվողներից մեկն Արոնյանն է: 4-րդ տուրում նա սևերով զիջեց Կարուանային և միանգամից նահանջեց աղյուսակի վերջնամաս: 1,5 միավորով Յան Նեպոմնյաշչիի հետ Արոնյանը կիսում է վերջին երկու տեղերը: 2,5 միավորով առաջատարներն են Անանդը և Կարուանան: Մյուս 8 շ...

Բոսնիացի հարձակվող Գլիշիչը «Ուրարտուից» տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր մրցաշրջանի մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ: «Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- «Ալաշկերտի» մամուլի ծառայությանն ասել է Գլիշիչը: 2015-2018-ին 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Բոսնիա-Հերցեգովինայի «Ռադնիկում», որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:...

Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու. Շանթ Խաչատրյան

Տալինում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց մեդալի և անցկացրած գոտեմարտերի մասին. «Արդյունքն ավելի գոհացուցիչ կլիներ, եթե ոսկե մեդալ լիներ. ես գնացել էի ոսկու հետևից, բայց արծաթն էլ վատ մեդալ չէ, հիմա ստացել ենք այն, ինչին որ արժանի էինք: Եթե արժանի լինեինք ոսկուն, ոսկին կլիներ։ Սպորտային բախտն էր, թե ինչ-որ տեղ սխալ արեցի կամ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը լրիվ չէինք նայել, բայց արդյունքը սա է։ Իսկ ընդհանուր առմամբ մրցաշարից գոհ եմ, կան սխալներ, որոնք պետք է շտկվեն։ Հույս ունեմ և վստահ եմ, որ մյուս անգամ ոսկե մեդալով եմ հետ վերադառնալու»։ Մինչև եզրափակիչը Շանթը առանձնացրեց Թուրքիայի ներկայացուցիչ Սամեթ Բաշարի հետ գոտեմա...