Ուղիղ խոսք

Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ․ «Սիրե՛լի հայրենակիցներ, Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը: Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել են հայկական պետականության ամուր հիմքերը, կազմավորվել է հզոր և մարտունակ բանակ, ստեղծվել են գիտակրթական կենտրոններ և մշակութային արժեքներ, ձևավորվել խաղաղ գոյակցության ու բարիդրացիության ավանդույթներ և, ամենակարևորը, հայրենի հողն ու ընտանիքը ամեն գնով պաշտպանելու հզոր կամք ու անպարտ ոգի: Բայց պատմությունը միայն անցյալը չէ, պատմությունը նաև ...

Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. Արթուր Վանեցյան

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։ Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում»։...

Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է. Կարեն Աբրահամյան

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ: Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ, մարտական ...

Վեհափառ, արձագանքե՛ք. Բջնիի եկեղեցու պատերը փլուզվում են, դարավոր խաչքարերը ոչնչացման եզրին են. Նաիրա Զոհրաբյան

Վեհափառ, արձագանքե՛ք. Բջնիի եկեղեցու պատերը փլուզվում են, դարավոր խաչքարերը ոչնչացման եզրին են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Վեհափառ, արձագանքե՛ք Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը եւս ոչնչացման եզրին են։ Այսօր ինձ կրկին դիմել են Բջնի գյուղի բնակիչները՝ տասնյակ ստորագրություններով, եւ պնդում են, որ եկեղեցուց Էջմիածին է տարվել պատմամշակութային բացառիկ արժեք նեկայացնող «Ճաշոց գիրքն» ու մինչ այս պահը չի վերադարձվել եկեղեցուն։ Ավելին, ըստ բջնեցիների, եկեղեցուց ժ...

Կներեք, բայց ինձ չհամոզեց մեր վարչապետը

«Կներեք, բայց ինձ չհամոզեց մեր Վարչապետը: Ամուլսարը սար էլ պիտի մնա»: Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:...

Պատկերացնու՞մ եք ինչ բոլոլա կարա լինի, եթե իրոք Հայաստան ժամանեն գարդասիլների, ստամբուլյանների, ու ցանցային ատելության խոսքի հովանավորները

Քիչ առաջ մի լուր ընկավ աչքովս: Նիկոլի ՕԵԿ-ենց թերթը՝ «Ժամանակը» պնդում է, որ Հայաստանում անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Մարկ Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը: Էս ամենով Արմեն Սարգսյանը ակնհայտ փորձում ա Նիկոլին փրկի, բայց էդ հլը հեչ: Ինձ ուրիշ բան ա հետաքրքիր: Դուք պատկերացնու՞մ եք ինչ բոլոլա կարա լինի եթե Ամուլսարի կնքահոր հրավերով իրոք Հայաստան ժամանեն բնակչության կրճատման, գարդասիլների, ստամբուլյանների, տարատեսակ ստանդարտացված «հեղափոխությունների» ու ցանցային ատելության խոսքի հիմնական հովանավորները: Ասենք իրենց անդորրն ու անվտանգությունը էդ օրերին քանի՞ հազար ոստիկան պիտի կարենա պահպանի... Լիժբի ես գոնե Գեյթսի հետ հավեսով կշփվեի մի քանի վայրկյան... Վս...

Հեղափոխության մանկական հիվանդությունը և հետհեղափոխական Հայաստանը

Հեղափոխությունը նորի սկիզբ չէ։ Այն հնի ավարտ է։ Հնի մերժումը նորի կառուցում չի նշանակում։ Հեղափոխական իշխանությունը, կաբինետի հոտն առնելով, դառնում է խիստ հակահեղափոխական ու սկսում կռիվ տալ հեղափոխական լոզունգների ու արժեքների դեմ, քանզի չունի սեփական ծրագրերն ու արժանավորների թիմը։ Հեղափոխական լոզունգները սկսում են ճնշել և հունից հանել նախկին հեղափոխականներին։ Հեղափոխության միջոցով իշխանության եկածների հիմնական գործելաոճ է դառնում երկակի կամ եռակի ստանդարտների կիրառումը։ Իրենք կառավարում են հների պես, որովհետև այլ տարբերակ չունեն։ Իշխանության հասած հեղափոխականները նյարդայնանում են, երբ հիշեցնում են իրենց նախահեղափոխական կյանքն ու հեղափոխական լոզունգները։ Հեղափոխության 1–ին ալիքի ներկայացուցիչները «քանդող բրիգադ» են։ Դրանք պետություն կառ...

Մենք ունենք բռնապետական ռեժիմ, որը փորձում է լռեցնել իրազեկված քաղաքացիներին. Սոնա Աղեկյանը նամակ հանձնեց ԵՄ գրասենյակ

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և իր թիմակիցները ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգող նամակ հանձնեցին Եվրամիության գրասենյակ: Նամակում նշվում է, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում մարդկանց ազատությունները սահմանափակելու համար` բերման ենթարկելով: Սոնա Աղեկյանը հայտնեց նաև, որ նույնաբովանդակ նամակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հանձնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Թիմակիցներս և ես, ստանալով բազմաթիվ բողոք-ահազանգներ, բարձրաձայնում ենք խնդիրները և հանդիպում ոստիկանական պատին: Պարո՛ն Սվիտալսկի, բարձրաձայնում ենք երևանցիների իրավունքների ոտնահարման, աչք ծակող խնդիրների վերաբերյալ և արժանանում ենք հետապնդումների, ապ...

«Իմ համար վարչապետի այս խոսքերի մեջ մեծ վիրավորանք կա». Դավիթ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

Վարչապետի ելույթի վերջին 2 րոպեի մասին չեմ կարող չխոսել։ Երկար է, բայց իմ համար կոնցեպտուալ առումով հիմնաքարային։ Վարչապետը նշեց, որ այս պայքարի մեջ ներգրավված մարդիկ ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ շահեր, բայց իր դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ ինքը բացառապես հանդես է գալիս Հայաստանի հավասարակշռված շահերի դիրքերից։ Ես այստեղ չեմ հասկանում, իսկ ես այսօր իմ ընկերների հետ ու՞մ շահերից էի հանդես գալիս կամ հեղափոխության օրերին, որ պայքարում էինք նախկին ռեժիմի դեմ, այդ ժամանակ ու՞մ շահեր էինք պաշտպանում։ Արտահայտությունների մեջ պետք է լինել զգույշ ու ուշադիր, իմ համար այս խոսքերի մեջ կա մեծ վիրավորանք։ Այն որ ջրերը շատ են կեղտոտվել, փաստ է, այն որ մեդիան լի է աղբով մարդկանց ապակողմոնորշելու և մոլորեցնելու համար, ևս բացահայտ է, այն որ լիքը...

«Մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել: Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցո...

Զինծառայողները պարգևատրման են ներկայացվել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրում է՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։...

Արայիկ Հարությունյան.Այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով:

ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուկյան էջում հրապարակել է հետևյալը. Այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով, որը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից։ Ստորև կարող եք գտնել մի քանի հաճախ հնչող հարցերի պատասխաններ․ Ինչու՞ է գործարկվում առցանց համակարգը։ Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնո...