Միջազգային

Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբ են հայտնաբերել

Բեռլինում պատրաստվում են վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ 250 կիլոգրամանոց ռումբը հայտնաբերվել է անցած շաբաթ Բեռլինի արեւելքում գտնվող Հելլերսդորֆ շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ գտածոյի վայրը շրջափակել են, բնակիչներին խնդրել են լքել տարածքը: Նրանց համար հարեւան երկու դպրոցներում մարզասրահներում տարածք են հատկացրել:...

Իրանը սկսել է 2-րդ միջուկային ռեակտորի կառուցումը

Իրանը Բուշեհրի ատոմային էլեկտրակայանում սկսել է երկրորդ միջուկային ռեակտորի կառուցումը՝ ռուս մասնագետների մասնակցությամբ: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուշեհրի էներգաբլոկի կառուցումը համարվում է ռուս-իրանական ամենախոշոր նախագիծը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ կայանի զարգացումը կխնայի տարեկան շուրջ 660 մլն դոլար: Սալեհին նաև նշել է, որ մինչև 2027թ.-ն Իրանը կարտադրի 3 հազար մեգավատտ միջուկային էներգիա և կկանխի 21 մլն տոննա օդն աղտոտող նյութերի արտանետումը: Իրանն արդեն ծրագրում է երրորդ ռեակտորի կառուցումը: Երկու ռեակտորների կառուցումն իրականացվում է՝ համաձայն Ռուսաստանի և Իրանի միջև 2014-ին կնքված պայմանագրերի:...

Ուկրաինան մտադիր է հանել պարտադիր ժամկետային զինծառայությունը

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մտադիր է երկրի օրենսդրությամբ հանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը՝ այն փոխարինելով ու լրացնելով պայմանագրային ծառայությամբ։ «Դա իմ անձնական նպատակն է՝ հանել զորակոչը»,- նախարար Անդրեյ Զագորոդնյուկի խոսքերը մեջբերում է մամուլը։ Պաշտոնյան հայտարարել է, սակայն, որ դա արագ չի ստացվի, անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տարի։ Զագորոդնյուկը նաև ասել է, թե անցնելով լիարժեք պայմանագրային ծառայության՝ իրենք ուզում են ունենալ մարտունակ և ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող բանակ։ Տեղին է նշել, սակայն, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են հրաժարվել զորակոչային բանակից։ Պայմանագրայիններով զինված ուժերը համալրելը բարդացել է վերջին շրջանում, և մի քանիսը ներկայումս մշակում են ժամկետային ծառայությունը...

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 300 մարդ է տուժել

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 300 մարդ, գրում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ այսօր Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ (ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ցնցումների հետևանքով տուժել է 312 մարդ, ավերվել շուրջ 30 շինություն: Երկրաշարժը զգացվել էր նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:...

Սենատոր Բոբ Մենենդեսը Թրամփին առաջարկել է չեղարկել Էրդողանին ուղարկված հրավերը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումով պայմանավորված այս և նմանատիպ զարգացումների ֆոնին Մենենդեսն առաջարկել է Թրամփին չեղարկել հրավերը։ «Թրամփի և Էրդողանի՝ օվալաձև սրահում արված լուսանկարը ոչ միայն կխանգարի քրդերին խաղաղ և անվտանգ ապրել, այլև ապագայի հնարավոր պատերազմների ժամանակ կնվազեցնի դաշնակիցների վստահո...

Էրդողանը հայտարարել է Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջ ձերբակալման մասին

Թուրքիայի անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ալ-Բաղդադին պայթեցրեց իրեն թաքստոցում, իսկ նրա կնոջը մենք գտել և ձերբակալել ենք Սիրիայում, սակայն դրանից մեծ աղմուկ չենք բարձրացնում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշել է, որ ձերբակալվել են նաև Ալ-Բաղդադիի քույրն ու նրա ամուսինը:...

Չինաստանի աշխարհաքաղաքական ծրագրերը կքննարկեն Երևանում հավաքված 15-ից ավելի երկրների պաշտոնյաներ

Նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողով։ Մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և պետական պաշտոնյաներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրներից։ Քննարկմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Չինաստան-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Մհեր Սահակյանը, Ստամբուլի «Գեդիկ» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավար Սյուհա Աթաթյուրը, Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Հան...

Էրդողանը սպառնում է Սիրիայի հյուսիսում նոր պատերազմ սկսել

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իբր ունի տեղեկություններ, որոնց համաձայն՝ ոչ բոլոր քրդական զինված խմբերն են հեռացել Սիրիայի հյուսիսի՝ Թուրքիային սահմանակցող հատվածներից։ Խոսքը 30 կմ խորությամբ տարածքի մասին է, որը Թուրքիան «անվտանգության գոտի» է անվանում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսուհետ իրենք իրենց իրավունք են վերապահում նոր գործողություն սկսել քրդական զինված խմբերի դեմ։ Սակայն՝ երբ կլինի այդ գործողությունը, Էրդողանը չի ասել։ Էրդողանի խոսքերով՝ իրենք կհսկեն սահմանի այն հատվածը, որ պայմանավորվել են ռուսական կողմի հետ, բայց եթե քրդական նոր հարձակումներ լինեն կամ իրենք պարզեն, որ քրդական ուժերը սպառնում են իրենց, կսկսեն նոր ռազմական գործողություններ։...

Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին: Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: Այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել: Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նկատում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ ...

Ադրբեջանը սկսել է պարարտանյութ արտահանել Հարավային Ամերիկայի երկրներ

Ադրբեջանական ADY Express-ը SOCAR Carbamide գործարանում արտադրվող հանքային պարարտանյութի արտահանում է սկսել Վրաստանի տարանցմամբ: 1984 տոննա հանքային պարարտանյութը վրացական երկաթգծի միջոցով արդեն հասել է Բաթում: Բեռի վերջնական նպատակակետը Հարավային Ամերիկայի երկրներն են: SOCAR Carbamide գործարանը սկսել է գործել 2019 թվականի հունվարից: Գործարանը կարող է տարեկան 650-660 հազար տոննա պարարտանյութ արտադրել:...

ԱՄՆ-ն Թուրքիայից պատասխան կստանա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համար. Էրդողանը սպառնացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դատապարտում է Ներկայացուցիչների պալատի կողմից այդ բանաձևի ընդունումը: «Այս քայլն օրինական ուժ չունի: Այս հարցի մասին որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևին:...

Գորբաչովը Եվրոպայում տարաձայնությունները հաղթահարելու միջոց է հայտնել

Եվրոպայում ներկայումս եղած տարաձայնությունները հաղթահարելու համար ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջարկել է վերադառնալ «համաեվրոպական տուն» ստեղծելու գաղափարին: Այս մասին նա գրել է իր «Ի՞նչ է դրված խաղաքարտին. գլոբալ աշխարհի ապագան» նոր գրքում, հայտնում է РИА Новости-ն: «Հիմա շատերին թվում է, թե մեր մայրցամաքում անդառնալի պառակտում է տեղի ունեցել: Եթե ​​այդպես է, Եվրոպային հասցված վնասը հսկայական կլինի նրա բոլոր հատվածների համար»,- գրել է քաղաքական գործիչը: Գորբաչովը շեշտել է, որ «Եվրոպայի մայրամուտը չի կարելի թույլ տալ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերադառնալ բոլոր եվրոպացիների համար ընդհանուր տան գաղափարին: «Իրականում, մենք արդեն ապրում ենք ընդհանուր տանը: Այստեղ պարզապես հարևանների հարաբերությունները վերջին շրջանում վատ ...