Լուրեր

Զույգի հերթական թատրոնը. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, եւ իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց:

Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաեւ մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:

Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից։

Ցուցադրական բաժանությունից հետո տարբեր վարկածներ էին քննարկվում: Ամենատարածվածն այն է, որ Փաշինյանը փորձում է ազատվել Աննա Հակոբյանի բացասական ռեյտինգից։ Հիմա կարծում են` պատճառն այն է, որ տիկնոջ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական փուլում շարունակի անարգել բարեգործությամբ զբաղվել:
Կերակրող մայր Գոհար Ղումաշյանին ձերբակալեն հեռախոսային մի խոսակցության համար, իսկ Աննա Հակոբյանը շռայլորեն բարեգործություն անի եւ չպատժվի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Related posts

Ինչը հունից հանց ԱԺ նախագահին. Իրավիճակը կտրուկ թեժացավ

admin

Հայաստանը ճորտ պահելու կռիվ են տալիս. ռուսական ուղղությունը պիտի ջարդի ժողովուրդը | ԱՆՑՆԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԸ

admin

Հարսնաձորի Լեգենդը 155 Սերիա Harsnadzori Legendy 155

admin

Leave a Comment