Գրառումներ

Եթե հանդիպես, իմ կողմից կարող ե՞ս ներողություն խնդրել առաջին նախագահից․․․Թաթուլ Հակոբյանի գրառումը


Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Իմ ընկերներից մեկը, ով բնակվում է Ամերիկայում, մի անգամ հարցրեց.
— Դու Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպում ե՞ս:
— Միայն երկու անգամ եմ հանդիպել, երկու անգամն էլ իր սև տանը՝ Հրազդանի կիրճում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից ներքև: Մի անգամ հանդիպել եմ 2011 թվականի ապրիլին, երկրորդ անգամ՝ 2022 թվականի նոյեմբերին:
— Եթե հանդիպես, իմ կողմից կարող ե՞ս ներողություն խնդրել առաջին նախագահից, որ մենք չլսեցինք նրան,- հարցրեց նա:
Քթի տակ ժպտացի ու այս պատմությունը պատմեցի Ամերիկայում բնակվող իմ մեկ այլ ընկերոջ:
— Կարո՞ղ ես իմ անունից էլ ներողություն խնդրել,- հարցրեց:
Լևոն Տեր-Պետրոսյանը իմ այս երկու ընկերներին չի ճանաչում: Նրանք հաջողված մարդիկ են, ապրում են Ամերիկայում, բայց Հայաստանի պարտությունը համարում են իրենցը և ցավ են ապրում մեր թույլ տված սխալների համար:
Թ. Հ.
21 փետրվարի, 2025թ, Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Related posts

Ֆեյքերն ու զոմբիները․․․Միքայել Մարգարյան

admin

Հարցում․ Նիկոլ Փաշինյան: Փրկի՞չ, թե՞ Կործանիչ:

admin

Հարցում․ Ո՞ւմ հետ է Հայաստանն ավելի ուժեղ լինելու: Սեղմեք և քվեարկեք

admin

Leave a Comment