
Հետաքրքիր է՝ ինչպես են արձագանքելու ծաղկի բիզնեսով զբաղվողները: Մայիսի 22-ից, այսինքն վաղվանից՝ նրանք չեն կարող ծաղիկ արտահանել դեպի Ռուսաստան:
Տարբերակ Ա
Նրանք և նրանց աշխատողները կմեղադրեն Ռուսաստանին՝ արհեստական արգելքներ հարուցելու և իրենց բիզնեսը սպանելու մեջ և այդ պատճառով կգնան և կընտրեն ՔՊ-ին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տարբերակ Բ
Նրանք և նրանց աշխատողները կմեղադրեն ՀՀ իշխանություններին, որ անհեռատես քաղաքականության արդյունքում իրենց բիզնեսը սպանվում է և կգնան ու կընտրեն ընդդիմությանը:
Իրավամբ, դժվար է ասել, թե ինչպիսին կլինի արձագանքը: Կարող է երկուսն էլ լինել՝ և Ա տարբերակը, և Բ տարբերակը:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը մոտ 350 հազար դրամ կամ 900 դոլար ընդհանուր արժեքով ծաղիկ էր արտահանել Ադրբեջան:
Շատ ավելի կարևոր է հետևյալը. ծաղկի բիզնեսով զբաղվող հայ գործարարները կկարողանա՞ն այլընտրանքային շուկաներ գտնել հնարավոր սեղմ ժամկետներում:
Դեռ ԽՍՀՄ վերջին տարիներից հայերը ծաղիկ էին արտահանում Մոսկվա և ՌԴ այլ քաղաքներ, այն ժամանակ չամադաններով՝ ինքնաթիռով:
